Ստեփան Սաֆարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Սամվել Մայրապետյանի գործով նրա փաստաբանական խմբի տրամադրած մամլո հաղորդագրությունը որոշ լրատվամիջոցներ այնպես են մատուցում, ասես, ՄԻԵԴ-ը տեղում կնիքել է նրա անմեղությունը հարուցված քրգործով: Իրականում նրա առողջական վիճակի հետ կապված ՀՀ դատական համակարգի անխոհեմուղեղ ու չմտածված քայլն է գնահատվել:
Թեպետ դատավորների մի զգալի մասի համար ուղեղն ինչին է պետք. կարևորը՝ որևէ ազդեցիկ պաշտոնյայի կամ փողատիրոջ զավակ, դուստր, հարս, փեսա, բաջանաղ, աներձագ, սիրուհի, սիրեկան լինելն է: Իսկ իրականում, արդեն նշմարվում է, որ այսպես շարունավելու դեպքում ՄԻԵԴ-ում լիքը նոր գործեր են հայտնվելու արդեն նոր իշխանությունների օրոք:
Օրեր առաջ էլ քույրս՝ Սեդա Սաֆարյանը հուսահատ ակնարկեց 3 թարմ գործեր ուղարկելու մասին, որոնցով անհնար է արադարադատության հասնել նաև այժմ, քանի որ մաֆիան շարունակում է գործել: Ու հեչ մխիթարական կամ համոզիչ չի լինելու մակունցյան ձևակերպումը, թե վատ ժառանգություն ենք ստացել, կամ սաղ Սերժն ա մեղավոր: Սերժն է մեղավոր, արագ շտկեք, տգետներին հանեք դատավորների շորերից, քննչադատախազական համակարգն էլ բերեք գոնե նվազագույն անհրաժեշտ մակարդակի»: