ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«Փաշինյանի ճոխ խոստումներն այդպես էլ կյանքի չեն կոչվում։ Այստեղ նույնիսկ նրա «կախարդական փայտիկն» անզոր գտնվեց։ Եվ այս ամենն առավել քան ակնառու է արտաքին քաղաքական ոլորտում
. ՀԱՊԿ ում Հայաստանի դիրքերի ակնհայտ թուլացում։
. ՀՀ-ԵՄ համաձայնագրի վավերացման տեմպերի կտրուկ դանդաղում։
. Իրանի վերաբերյալ իշխանության ներկակացուցչի մեղմ ասած անհաջող ձևակերպում,որը համահունչ չէ մեր բարեկամական հարաբերությունների մակարդակին։
. Եվ իհարկե մտահոգություններ Արցախի հարցում։
Երեկ հինգերրորդ անգամ հանդիպեցին Մամեդյարովն ու Մնացականյանը։
Հաղորդագրության մեջ առկա էին ընդհանուր գնահատականներ,նույնիսկ հիշատակում չկար ինքնորոշման իրավունքի, ինչպես նաև Ժնևի և Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունների վերաբերյալ։
Բայց նախորդ տարվա մայիսի 9ին Փաշինյանը Ստեփանակերտում հայտարարեց, որ ինքը' չլինելով ղարաբաղյան ծագման գործիչ, իրեն իրավունք չի վերապահում բանակցելու Արցախի անունից,և որ Արցախն անպայմանորեն պետք է ամբողջությամբ ընդգրկվի բանակցություններում։
Դրան հետևեց Փաշինյանի կողմնակիցների «դուխով մեկնաբանությունները։
Անցնում էին ամիսներ, բայց Արցախի արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանն այդպես էլ չմասնակցեց Մամեդյարով-Մնացականյան հանդիպումներին։
Իսկ Փաշինյանի իշխանությունը դրա փոխարեն կուտակված կապիտալն ու
էներգիան մսխեց շոուների վրա։
Սա Փաշինյանի հերթական ֆիասկոն կամ իրողության փոփոխության հերթական դրսևորումն էր։
Հ.Գ. Ակամայից հիշեցի Անդերսենի հեքիաթները.
А король- то голый»