ՀՀԿ փոխնախագահ,Արմեն Աշոտյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում երեկ տեղի ունեցավ Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը, որի մասին տարածված հաղորդագրությունը տարակուսանք է առաջացնում։
Շուրջ 4 ժամ տեւած բանակցությունները ավարտվել են մի տեքստով, որն ակնհայտորեն փոխհամաձայնեցված է երկու երկրների միջեւ, գրեթե նույնական արտգործնախարարությունների կայքերում եւ անհասկանալիորեն լավատեսական է։
Հայաստանի վարչապետից եւ ԱԳ նախարարից անհապաղ պահանջում եմ հետեւյալ կարցերի պատասխանը՝
1. Հակամարտության կարգավորման ի՞նչ սկզբունքների շուրջ է տեղի ունեցել տվյալ հանդիպումը։
2. Ո՞ր հիմքի վրա է անդրադարձ կատարվել հաղորդագրության մեջ նշված «ժողովուրդներին խաղաղությանը նախապատրաստելու, անվտանգության ու տարածաշրջանային կայուն զարգացման» հարցերին։
3. Ադրբեջանի կողմից ինչպիսի՞ փոխզիջումների մասին է խոսք գնացել հանդիպման ընթացքում։
4. Քննարկվե՞լ է արդյոք Նիկոլ Փաշինյանի խոստումը Արցախը բանակցային սեղանին վերադարձնելու մասին եւ ի՞նչ արդյունքով։
5. Անդրադարձ կատարվե՞լ է արդյոք Վիեննայի, Սանկտ Պետերբուրգի եւ Ժնեւի պայմանավովածություններին»։