Ֆեյսբուքյան օգտատեր Լենա Ավետիսյանը գրում է․
«2018 թվականի ընթացքում բացահայտված բազմաթիվ խախտումներին անդրադարձ կատարած լրատվականներին թիվ ու հաշիվ չկա, ամեն լրատվական իր պարտքն է համարում գրել այդ մասին, իսկ որոշները իրենց վրա ծանր բեռ վերցնելով, ինքնուրույն լրագրողական հետաքննություն են անցկացնում, ու վերլուծություն են անում իրենց անհայտ աղբյուրներից «ձեռք գցած» տվյալների հիման վրա։
այսպիսի լրագրողական հետաքննություններից մեկի ժամանակ մեզ հայտնի լրատվականներից մեկը ՝ իր խոսքով, բաց աղբյուրներից ստացել էր տվյալներ «Երևանի Արարատ կոնյակի-գինու-օղու-կոմբինատը» ստվերային աշխատատեղերի մասին։ Խոսքը տարվա ընթացքում ՊԵԿ-ի կողմից արված խախտումների, ստվերային աշխատատեղերի ու նրանց հարկերի չվճարման բացահայտումների մասին է։ Այս բացահայտումների հիման վրա վերոնշյալ լրատվականը համեմատել է «Երևանի Արարատ կոնյակի-գինու-օղու-կոմբինատը» տարեսկզբի ու տարեվերջի աշխատակիցների թիվը՝ ի դեպ նրանց նշած տվյալները իրականության հետ ոչ մի ընդհանրություն չունեն, ու եզրակացրել է, որ չգրանցված 78 աշխատակից է եղել, քանի որ ըստ նրանց տարեսկզբում եղել է 307 աշխատող, տարեվերջում 385։
Իրականում տարեսկզբին կոմբինատում եղել է 305 աշխատակից, և գրագետ գործունեության ընթացքում կոմբինատի միջազգային ճանաչումը բարձրացել է, ու արտահանման ծավալները, ըստ այդմ, ավելացել են, ինչի հետևանքով գիշերային հերթափոխի անհրաժեշտություն ժամանակ առ ժամանակ առաջացել է՝ արտահանման ծավալներին զուգընթաց, և տարեվերջում աշխատակիցների թիվը հասել է 380-ի։ Կարծում եմ հայկական զարգացող շուկայի համար նման պրակտիկան լիովին իրատեսական է, և օբեկտիվորեն գնահատելով իրավիճակը, յուրաքանչյուր գործարար էլ կարձանագրի, որ գիշերային հերթափոխով աշխատելը ժամանակի խնայողության լավագույն մեթոդներից է, իսկ դա նման մրցակցային պայմաններում, շուկայում առաջատար դիրք գրավելու համար լավագույն պայմանն է հանդիսանում։ «Երևանի Արարատ կոնյակի-գինու-օղու-կոմբինատի» ֆենոմենը բացահայտված է, կոմբինատը լիարժեք տիրապետում է կադրերի կառավարման գործընթացին, ու արդյունավետ կառավարման շնորհիվ չի զիջում առաջատարի դիրքը։
Չենք սխալվի, եթե ասենք, որ այս «բացահայտումը» ձախողված փորձ է, Գագիկ Ծառուկյանի անունը նման պատմությունների մեջ ներքաշելու համար։ Բայց լրատվականը կարող էր էլ ավելի աչալուրջ լինել, ու գոնե ճշգրտված տվյալներ ներկայացնելով, իր հեղինակությունը չզրոյացներ»,-գրել է նա։