ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
«Սորոսի հիմնադրամի կողմից իմ դեմ նախապատրաստվող սադրանքի և դրանից առրևույթ քրեական հոդված ստանալու` նրանց ցանկությունների մասին
Ուրեմն մարդկանց պարբերաբար դատի տալու սովորություն ունեցող Daniel Ioannisyan-ը լավ հասկանալով, որ իմ դեմ դատական հայց ներկայացնելն ու դրանով իմ գործունեությունը սահմանափակելն այս պահին անհնար է, իր վարձկանների միջոցով անցել է ինձ սադրելու և քրեական հանցագործության «դրդելու» գործին: Սոռոսի լարիսայի և Դանիելի աշխատակիցը հրապարակային վիրավորում է մեր կազմակերպության իգական սեռի ներկայացուցչին, որին (ըստ իրենց պլանավորածի) բնականաբար արձագանքում եմ ես, դրան հաջորդում է այդ երտասարդի կողմից անձնական հանդիպման հրավիրելու առաջարկը և «տղայական հարթության» մեջ հարցը պարզաբանելու պնդումը:
Ես շատ լավ իմանալով սույն մարդկանց իրական դեմքը (սրան նրան խաբեությամբ ձայնագրելու և դրանով միգուցե նոր գռանտներ ստանալու մտադրությունը, բանսարկությունը, տղամարդկային որակների բացակայությունը և այլն) ես բնականաբար հրաժարվում եմ (շառից փորձանքից հեռու): Դանիելի և լարիսի աշխատողի կողմից թողած հեռախոսահամարով զանգում եմ փորձում եմ այդ երիտասարդին բացատրել, որ ինքը սխալ ուղղությամբ է գնում և, որ մարդկանց գաղտնի ձայնագրող տղամարդը չի կարող ինձ հրավիրել անձնական հաշիվներ պարզելու, որովհետև դա հակասում է իր ապրելկերպի բարքերին: Երիտասարդը շարունակում է հանդիպում պահանջել (ամենայն հավանականությամբ սադրանքի հրահանգը անձամբ Լարիսայից է ստացել), ես` արդեն իսկ հասկանալով թե ինչ նպատակ է հետապնդում նա տեղեկացնում եմ, որ ես նրան հանդիպելու որևէ ցանկություն չունեմ:
Հիմա իմ` փաստերով ներկայացրած գրառումը խնդրում եմ հիմք ընդունել պատկան մարմինների կողմից որպես իմ գործունեությունը խոչընդոտելուն և/կամ կասեցնելուն ուղղված կոնկրետ ՍԱԴՐԱՆՔ, որը շատ հնարավոր է վերածվի կոնկրետ գործողության: Միաժամանակ ասեմ, որ սույն երիտասարդը հայտնի է տարատեսակ մարդկանց առանց ասելու, խաբեությամբ ձայնագրելու և հրապարակելու, իսկ նմանատիպ մարդու հետ «տղայական հարցեր» պարզելն ուղղակի հավասարազոր է քրեական հոդված խախտելուն:
Ավելացնեմ նաև, որ այս սադրանքի իրական շահառուն Դանիել Իոանիսյանն է, պատվիրատուն` ամենայն հավանականությամբ Սոռոի հիմնադրամը, նպատակը` մեր կազմակերպության գործունեությունը խոչընդոտելը:
Պատկան մարմիններից պահանջում եմ համապատասխան ընթացք տալ սույն սադրանքին, որ հետագայում ավելի ուշ չլինի: Ասեմ. ես պատրաստ եմ այս փուլում սադրանքի չգնալ, բայց չեմ կարող երաշխավորել, որ սադրանքի պատվիրատուն ավելի հեռու չի գնա, իսկ այդ ժամանակ ես իրացնելու եմ օրենքով նախատեսված ինքնապաշտպանության կամ բռնությունը նախականխելու իմ իրավունքը:
Ընկերներիս խնդրում եմ հնարավորինս տարածել հատարարությունը»: