Սելինե Սահակյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«Կոտայքի մարզպետի հայտարարույթունը՝ Հայաստանի ներդրումային գրավչությունը խոցելի է դարձնում
Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը կարծես թե գտնվում է աֆեկտի փուլում: Վերջին նրա տրված հարցզազրույցը «Ռադիոլուր»-ին՝ կապված Ծաղկաձորի ճոպանուղին պետությանը փոխանցելու հարցի շուրջ, պարզապես զուրկ է տրամաբանական հիմքից: Ինչպես կարող է պետական պաշտոնյան նմանատիպ հայտարարություններ անել, որոնք կարող են հիմք դառնալ Հայաստանում կատարված տնտեսական ներդրումնների արտահոսքին:
Բոլորս էլ գիտենք, որ Հայաստանի Հանրապետությունը տնտեսական զարգացվածության տեսանկյունից այնքան էլ լավ վիճակում չի գտնվում և հնարավրինս պետք է շահագրգռել օտարեկրյա ներդրողներին, որպեսզի ներդրումներ կատարեն պետությունում: Իսկ մարզպետի կատարած հայտարարությունները ոչ միայն իրենց մեջ վտանգ են սպառնում կապիտալի արտահոսքի, այլև հավանականություն է ստեղծվում, որ ներդրումներ ընդհանրապես չեն կատարվի:
Նրա կատարած հայտարարությունները ավելի շատ նման են Սոցիալիստական կարգերով ապրող պետություններին, որտեղ մասնավոր բիզնես չկա և ամեն ինչ պատկանում է պետությանը: Երևի մարզպետի երազած երկիրը, որտեղ նա կուզենար ապրեր, Հյուսիսային Կորեան է, որը աշխարհի տնտեսապես թույլ զարգացած պետությունների շարքին է դասվում, իսկ Հայաստանը անցումային տնտեսություն ունեցող պետություն է, որի տնտեսական զարգացումը հնարավոր է միայն համակարգված մարտավարություն իրականացնելու միջոցով, այլ ոչ թե մարզպետի անհիմն կատարած հայտարարություններով:
Ո՞ր ներդրողը ներդրում կանի այն պետությունում, որտեղ եղել է բիզնեսը պետությանը փոխանցելու կամ նրա կողմից բռնագանձելու օրինակ: Բնականաբար ոչ մի ներդրող: Ուստի լավ կլիներ, որպեսզի մարզպետը փոքր ինչ համապատասխաներ իր ստանձնած պաշտոնին, այլ ոչ թե միայն լեզուն բանեցներ:
Եթե դժգոհ է այն փաստի, որ շրջանը գումար չի ստանում կառույցի գործունեությունից, ապա դիմեք կառավարությանը, որպեսզի այն հարկերը մուծի ոչ թե պետական բյուջե, այլ մարզային:
Չնայած վերջին հաշվով, դոտացիոն կարգով համայնքը ստանում է պետության բյուջեից գումարներ, որոնք գոյանում են նաև ճոպանուղու շահագործումից ստացված հարկերից: Առաջարկեք, որպեսզի Հայաստանի Հանրապետությունը ունիտար վարչատարածքային կազմավորումից անցում կատարի դաշնային համակարգի: Այդ դեպքում դուք այնքան գումար կստանաք տվյալ կառույցի գործունեությունից, որ ձայն չեք հանի: Սակայն որտեղից Ձեզ այդքան բանականություն, որպեսզի նմանատիպ նախաձեռնությամբ հանդես գաք: Դուք միայն նախընտրում եք ռեժիմային կարգով գործել և Ձեր ուզածը պարտադրեք մարդկանց:
Ինչ դարձել եք Կոտայիք մարզպետ բռնատիրական կարգեր են հաստատվել մարզում: Նոր Գեղի համայնքի գյուղապետի պաշտոնում «սեփական մարդուն» զոռով նշանակելու մասին խոսելիս, դուք անտեսեցիք մի ամբողջ համայնքի կարծիքը և այս դեպքում Ռոմանոս Պետրոսյանի ՀՀԿ-ից չտարբերվող գործելաոճը վկայում է, որ նրա գաղափարախոսությունը ոչ այնքան ուղղված է ժողովրդավարական կարգերին, որքան բռնատրիականին: Մի՞թե նրա նման մարդիկ պետք է լինեն պաշտոնյա, որոնց կողքին նույնիսկ ժողովրդի փոքրամասնությունը կանգնած չէ:
Թե ինչ հետին մտքեր ունի մարզպետը իր կատարած հայտարարություներում, այնքան էլ հայտնի չէ, բայց հուսով ենք բանական մարդիկ ուշադրություն չեն դարձնի նրա կողմից հնչեցվող բանականությունից զուրկ հայտարարություններին»: