Քաղաքագետ Ստեփան դանիելյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«Պետությունը և օրենքը նույնական հասկացություններ են: Եթե չկա օրենք, չկա և պետություն: Դատական պրոցեսը պետության հիմնաքարային գործընթացն է: Թքել այդ գործընթացի դերակատարների վրա, նշանակում է թքել պետության վրա: Դա պետություն հասկացության դեմ կատարված հրապարակային-ցուցադրական ակցիա է: Եթե փաստաբանի մեքենայի վրա թքողը չձերբակալվի և օրենքի ողջ խստությամբ չպատժվի, ապա դա նշանակում է, որ ապրիլին տեղի ունեցած գործընթացը ոչ թե իշխանափոխություն էր, այլ ակցիա ընդդեմ պետականության:
Սպասենք և տեսնենք, արդյոք Հայաստան կա իշխանություն, որը կատարում է իր հիմնական գործառույթը, թե ոչ: Եթե չկա, ապա պետք է պետության վերականգնման շարժում սկսել»,- գրել է նա:
Հիշեցնենք, որ Մանվել Գրիգորյանի փաստաբան Արսեն Մկրտչյանը հայտնել էր, որ Վերաքննիչ դատարանի մոտ կայանված իր մեքենայի վրա թքել են ու հեղուկ շփել, որը, նրա պնդմամբ, տեղի է ունեցել մոտ 50 ոստիկանի ներկայությամբ։