Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան աշխատակազմի ղեկավար Շուշան Դանիելյանը իր ֆեյսբուքյան էջում հայտնում է , որ Թբիլիսյան խճուղում վթարի ենթարկված «Շտապօգնության» մեքենայում վարորդից բացի եղել են բժիշկը եւ բուժքույրը։
«Մեքենայում են եղել բժիշկը, բուժքույրը և վարորդը։ Բոլորը տեղափոխվել են Հերացի համալսարանական կլինիկա։ Բժիշկ Սեյրանյան Մուշեղը և բուժքույր Ստեփանյան Անահիտը ներկա պահին գտնվում են ընթացիկ հետազոտության փուլում, իսկ վարորդ Խաչատրյան Լևոնը վիրահատարանում է։
Բժշկի և բուժքրոջ մոտ լուրջ խնդիրներ հայտնաբերված չեն, իսկ վարորդի մոտ ախտորոշվել է ներքին արյունահոսություն: Նախնական հետազոտությունները և վիրահատությունը ավարտելուն պես կտեղեկացնենք»,– գրել է նա։
Ավելի վաղ հայտնել էինք, որ այսօր՝ ժամը 13:00-ի սահմաններում, Թբիլիսյան խճուղում Haise մակնիշի 503 AO 61 համարանիշի շտապօգնության ավտոմեքենայի վարորդը Թբիլիսյան խճուղում դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի և բախվել «Գազպրոմ Արմենիա» ընկերության բաշխիչ գազախողովակին: Վթարի հետևանքով վարորդն ու երկու բուժաշխատող տեղափոխվել են Թիվ 1 համալսարանական հիվանդանոց»,- գրել է Դանիելյանը:
Կարդացեք նաև՝ Խոշոր ավտովթար Երևանում. շտապօգնության ավտոմեքենան բախվել է գազատար խողովակին