Մենուա Հարությունյանն ր ֆեյսբուքյան էջում գրել է.
«Ռեստորանների Հայկական Միությունը
փաստացի ահազանգում է, որ հարկման նոր համակարգը բերելու է կտրուկ թանկացումների ռեստորաններում և սրճարաններում , որն էլ կարող է պատճառ դառնալ տուրիզմի անկման, ռեստորանային բիզնեսի հետաճի…
Վերջին տարիներին ռեստորանային և սրճարանային բիզնեսը մեզանում որակական զարգացում է ապրել. գին-որակ հարաբերակցությունը հիմնականում արդարացված է, սպասարկման մակարդակը վատը չէ , դիզայնն ու հիգենան հաճախ չեն զիջում զարգացած երկրներին…
Չի կարելի հարկային գործիքներով կասեցնել այս բնագավառի զարգացումը, քանզի այն իսկապես տուրիզիմի զարգացման համար առաջնային ոլորտ է և իսկապես, եթե ռեստորաններն ու սրճարանները թանկանան (այնպես չէ , որ հիմա շատ էժան են), ապա այս բնագավառը հաստատ կանգնելու է լրջագույն խնդիրների առաջ:
Իհարկե, հեշտ է ամեն ինչ թանկացնելով պետական բյուջեի մուտքերը փորձել ավելացնել, բայց դա առաջին հայացքից է հեշտ թվում և նման ճանապարհով Նիկոլի խոստացած թռիչքաձև տնտեսական աճը չի կարող ապահովվել, պետք են նոր ներդրումներ:
Ի դեպ ՝ ռեստորանների տերերն էլ որպես բողոքի նշան որոշել են փակել, բայց ոչ թե փողոցները , այլ՝ իրենց ռեստորանները՝ մեկ օրով ...»: