Իրավապաշտպան, Հայաստանի հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «ՎԱՅՐԵՆՈՒԹՅՈՒՆ
Շրջելով Երևանի փողոցներով, ուղղակի սարսափում ես քաղաքի տարբեր հատվածներում վաճառվող հարյուրավոր «մորթված» սոճինեների և եղևնիների տեսքից։ Արդյո՞ք դրանք բոլորը ներմուծված են (չնայած դա էլ է վայրենություն), թե՞ առանց այն էլ Հայաստանի աղքատիկ անտառների անխնա և անիմաստ կոտորածի արդյունքն է։ Կասկածում եմ։ Եվ բոլորս լռում ենք, այդ թվում քաջարի բնապահպանները»։