Մենուա Հարությունյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․
«Վերադառնալով Մոսկվա կատարած այցից՝ Նիկոլը լայվ մտավ և փաստացի հայտարարեց , որ ունեցել է հերթական ոչինչ չասող այցը, բայց այսօր Վլադիմիր Պուտինը շնորհավորելով նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի գալիք Ամանորն ու Սուրբ ծնունդը՝ փաստացի բացեց Նիկոլի այցի բովանդակությունը՝ հստակ մեսիջ ուղղելով , որ ինքը անտարբեր չէ Ռոբերտ Քոչարյանի նկատամամբ իրականացվող քաղաքական հաշվեհարդարի , քաղաքական վենդետայի նկատմամբ և փաստացի իր աջակցությունը ցուցաբերեց նախագահ Քոչարյանին։
Ուշադրություն դարձրեք՝ Պուտինը շնորհավորում է կալանքի տակ գտնվող նախկին նախագահին, ինչը նշանակում է , որ Պուտինը անուղղակի Ռոբերտ Քոչարյանին դարձնում է քաղբանտարկյալ , քաղհալածյալ և փաստացի հորդորում Նիկոլին՝ դադարեցնել Քոչարյանի նկատամամբ իրականացվող քաղաքական հետապնդումները ։
Ռոբերտ Քոչարյանը արդեն իսկ հայտարարել էր , որ վերադառանում է քաղաքականություն և դառանալու է Նիկոլի իշխանության ընդդիմադիր բևեռը, և Պուտինը իր վերաբերմունքով փաստացի ընդունում է նաև Քոչարյանի քաղաքական նոր կարգավիճալը ։
Ուզի թե՝ ոչ, Նիկոլը պետք է ընդունի, որ Քոչարյանի նկատամամբ իր իսկ կողմից իրականացվող անձնական վրեժխնդրության և քաղաքական վնեդետայի արդյունքում՝ հնարավորություն տվեց Քոչարյանին լինել իր իսկ իշխանության հիմնական ընդդիմադիր բևեռը։
Եվ որքան էլ Նիկոլը իր համար կեղծ ընդիմություններ ստեղծի, այլևս ակնհայտ է , որ Հայաստանն ունի իրական ընդիմություն,որը ընդունվել է Հայաստանի թիվ մեկ ռազմական դաշնակցի կողմից ։
Երբ խոսում ես Հայաստանի քաղաքացիների հետ, նրանցից շատերը հիշում են, որ Քոչարյանի նախագահության տարիներին նրանք լավ են ապրել, որ Հայաստանի տնտեսությունը զարգացել է , իսկ մարդկանց կյանքը որակական փոփախություններ է ենթարկվել և ակնհայտ է, որ ճիշտ պրոպագանդայի և իրականությունը ներկայացնելու դեպքում՝ քաղաքացիների մեծ մասը, դուրս գալով Նիկոլի ձևավորած ստի և կեղծիքի էյֆորիայից, համակրանքով են լցվելու Ռոբերտ Քոչարյանի նկատամամբ, և վերջինս ունենալու է բոլոր հանրավորությունները իշխանությունը բռանազավթած Նիկոլի քաղաքական հակակշիռը դառանալու, Նիկոլի դատարկ խոստումներին և էժանագին շոուներին հակադրելով Հայաստանը զարգացնելու իրական տեսլական ու արդեն իսկ կատարված հասկայական աշխատանք։
Ռոբերտ Քոչարյանը քաղբանտարկյալ է և պետք է, օր առաջ դադարեցնել նրա նկատմամբ տեղի ունեցող քաղաքական հետապնդումները»։