Վերջին օրերին սոցիալական ցանցերի որոշ օգտատերեր մտահոգություն են հայտնում ճանապարհային երթևեկության վիճակի կապակցությամբ և բողոքում Ճանապարհային ոստիկանության աշխատանքից։ Չնայած այդ բողոքները հաճախ անփաստարկ են, Ճանապարհային ոստիկանությունը, կարևորելով հանրության մտահոգությունները և իրավիճակը պարզաբանելու անհրաժեշտությունը, քաղաքացիներին հրավիրում է Ճանապարհային ոստիկանություն՝ երթեւեկության վիճակը քննարկելու և ցանկության դեպքում մասնակցելու ՃՈ կազմակերպած ծառայություններին։
Մեր հասցեն՝ Ծովակալ Իսակովի 9:
Կարող եք զանգահարել Ճանապարհային ոստիկանության թեժ գծին՝ 1-77: