«Միանում եմ գործընկերոջս՝ Hayk Alumyan -ի կոչին, քանի որ կտրականապես անթույլատրելի եմ համարում որևէ միջամտություն դատարանի կողմից արդարադատության իրականացմանը։
«Հարգելի Գործընկերներ: Գրում եմ ոչ թե որպես այս կամ այն անձի պաշտպան, այլ՝ ավելի, քան 22 տարվա փաստաբան: Այսօր մի խումբ անձիք հավաքվել են սկզբում ՀՀ արդարադատության նախարարության, իսկ հետո՝ դատախազության դիմաց, բողոքելով Մանվել Գրիգորյանի նկատմամբ գրավ կիրառելու դեմ: Սա թույլլատրելի գործողություն է, անկախ այն բանից՝ ով է նրանց հետ համամիտ, իսկ ով՝ ոչ: Բայց այժմ սկսել են հնչել ակնհայտ սադրիչ կոչեր՝ գնալ դատարան և պարզաբանումներ պահանջել որոշումը կայացրած դատավորից: Այս ոտնձգությունը պետք է անմիջապես արմատախիլ արվի իշխանությունների կողմից և բացառվի հետագայում նման մեթոդի ոչ միայն կիրառումը, այլ անգամ՝ կիրառման կոչերը: Եթե, այնուամենայնիվ, գործադիր իշխանությունը միջոցներ չձեռնարկեց և դատավորին թողեց մենակ՝ ամբոխին դեմ առ դեմ, ապա կոչ եմ անում բոլոր փաստաբաններին, անկախ ներքին անհամաձայնություններից, այս կամ այն գործի նկատմամբ վերաբերմունքից, քաղաքական հայացքներից՝ անպաշտպան չթողնել դատավորին, հավաքվել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում:
Հ.Գ. չեմ ուզում անդրադառնալ դատավոր Դ.Բալայանի անձին և նրա վաստակին, քանի որ այս դեպքում մենք պետք է դատավորին սատարենք ոչ միայն հաշվի առնելով նրա նկատմամբ մեր բացառիկ վերաբերմունքը, այլ բոլոր դեպքերում, անկախ դատավորի ով լինելուց»: