Արծրուն Պեպանյանը իր ֆեյսբուքի էջում գրում է.
Մարդը դառնալով մեր երկրի առաջնորդ, մտնում է գլադիատորական մարտի մեջ: Կամ հաղթելու է, կամ բարոյապես մեռնի: Երրորդ ուղի չկա:
Ու առաջնորդի կռիվը 1000 տարում ձևավորված ժողովրդի բացասական հատկանիշների համախումբի դեմ է. կամ առաջնորդն է հաղթելու, ոչնչացնելով այդ հատկանիշները և վերափոխելով ժողովրդին, կամ լինելու է հակառակը:
Այսօրվա դրությամբ հաշիվը 0:3 է, ի վնաս առաջնորդների, և կա վտանգ, որ հաշվի տարբերությունը կմեծանա, քանի որ չորրորդն ըստ ամենայնի դեռ չի կռահում, թե ինչ մարտի մեջ է ընկել ակամա: