«Սկզբում Նիկոլի քարոզիչները համոզում էին, որ Խաչատուրովի քրեական հետապնդումը չպիտի որևէ ազդեցություն ունենա ՀԱՊԿ-ում մեր դիրքերի վրա։
Որոշ ժամանակ անց պնդում էին, որ ցանկացած դեպքում Հայաստանի ներկայացուցիչ կնշանակվի։
Հետո արդեն խոսակցություններ սկսվեցին, որ առանց մեր հաստատման գլխավոր քարտուղար չի նշանակվի։
Հետո սկսեցին պատմել, որ ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնը՝ հեչ, «50-երորդական կարևորության հարց է»։
Իսկ հիմա, փաստորեն, Ռուսաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Տաջիկիստանն ու Ղրղզստանը պայմանավորվել են, որ Բելառուսի ներկայացուցիչն է լինելու կազմակերպության գլխավոր քարտուղարը, Հայաստանի կարծիքն էլ ոչ ոքի չի հետաքրքրում։
Ահա այն ամենը, ինչ պետք է իմանալ Նիկոլ Փաշինյանի փայլուն արտաքին քաղաքականության, հայ-ռուսական՝ «որևէ խնդիր չունեցող» © հարաբերությունների մասին»