Ընտրություններում հաղթած պատգամավորները դեռ մանդատները չեն ստացել, բայց արդեն նրանց ընտրած քաղաքացիները նրանց դեմ բողոքի ցույցեր են անում:
Այ սրա համար եմ ասում, որ ընտրություններն, ազատ-արդարից բացի, մեկ այլ բնութագրիչ էլ ունեն՝ արդյունավետ: Դա այն է, երբ ընտրողը ծրագրեր է կարդում, հարցեր է տալիս, ու ըստ դրանց քվեարկում:
Մենք չունենք այդ ընտրողը, հետևաբար ընտրություններ անցկացնելը պարապ զբաղմունք է:
ՀԳ․ Իսկ ինչ անենք՝ կհարցնեք: Գարնանը կասեմ, թե ինչ անեք։ Հուսով եմ՝ ձմռան պաղությունը բարերար կազդի ժողովրդի ուղեղի վրա, ու շատերի մոտ կվերականգնվի ռացիոնալ մտածողությունը:
Այ այդ ժամանակ կասեմ: