Իրավապաշտպան Զարուհի Մեջլումյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«Մեր առաջին, բայց ոչ վերջին արդարացման դատավճիռը։ Վերաքննիչ դատարանը բեկանեց 13 տարվա դատավճիռ, որով Մհերին մեղավոր էին ճանաչել փախուստի նախապատրաստության մեջ՝ առանց հանցակազմի: Մհերն այսօր անմեղ ճանաչվեց այս գործով ու ձեռք բերեց արդարացվածի կարգավիճակ: Վստահ եմ՝ նույն կերպ նա արդարացվելու է նաև 22 տարի առաջ վայ-քննված, 1 ցուցմունքի վրա հիմնված գործով:
Երբ մայիսին Մհերն ավարտեց Սլավոնական համալսարանի իրավագիտության ֆակուլտետը, ես էլ դեռ սովորում էի Փաստաբանական դպրոցում, արդեն միասին նոր լույսի ու նոր գիտելիքների ներքո սկսեցինք ուսումնասիրել գործերը: Մհերը հայտնաբերեց, որ իրեն 2005-ին առանց հանցակազմի մեղադրել են փախուստի նախապատրաստության մեջ: Միասին ենք պատրաստել վերաքննիչ բողոքը, որը ընդունվել էր վարույթ: Եվ ահա այսօր դատավոր Ռուբիկ Մխիթարյանի նախագահությամբ մենք ունենք առաջին արդարացման դատավճիռը»,- գրել է իրավապաշտպանը: