ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի տիկին Աննա Հակոբյանն այսօր այցելել է թիվ 1 տուն ինտերնատ։
Նա իր ֆեյսբուքյան էջում գրել է․
«Թիվ 1 տուն- ինտերնատում տիկին Լառան (նկարում) իր ձեռքից մատանին հանեց, դրեց իմ մատը որպես իրենից հիշատակ...
Ինչպես որ մայրիկներն են իրենց ամենասիրելի զարդը նվիրում դուստրերին, կամ՝ տատիկները՝ թոռներին»։