Սևանից տարեկան 300-400 միլիոն խմ ջուր է բաց թողնվում:
Չինաստանում ջրի խնդիր կա, չինացիներն ուզում են Ռուսաստանից իրենց երկիր ջրամատակարարման խողովակաշարեր կառուցել: Առաջին փուլով մինչև 2026 թվականը նախատեսվում է կառուցել ջրատար՝ 600-700 միլիոն խմ հզորությամբ, ԱՐԺԵՔԸ՝ մոտ 14 մլրդ դոլար: Դրան հաջորդելու է երկրորդ փուլը մինչև 2040 թվականը: Ծրագրի ընդհանուր արժեքը կազմելու է մոտ 70 մլրդ դոլար:
Չինաստանում մեկ շնչին բաժին է ընկնում 2500 խմ ջուր, իսկ Ռուսաստանում՝ 30000 խմ:
Հայաստանում Սևանի առկայությամբ ունենք ջրի պակաս, ուղղակի մսխում ենք մեզ բաժին հասած անգին հրաշքը:
Ջուրը նավթից թանկ արժե, մեր խելքի բանը չէ: Մենք Սևանը չսիրող, նրա հետ որևե հոգևոր կապ չունեցող բնակչություն ենք, նրա արժեքը չենք հասկանում:
Փնթի ենք ու ծայրահեղ խավարամիտ...
Հղումն՝ այստեղ։