Ալիևը և իր նախարարը կոտորվեցին իրենից ժողովրդի առաջ հաշվետվություն տալով, թե եկող տարվանից ինչեր են անելու։ Ադրբեջանի նախագահը ու ԱԳ նախարարը վերջին օրերի ընթացքում ներկայացնում են իրենց հանդիպումների և պայմանավորվածությունների արդյունքները, հայտարարություններով հանդես են գալիս, որ 2019 թվականից Արցախի հարցի շուրջ լուրջ փոփոխություններ են իրականացնելու։
Մասնավորապես ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը հայտարարում է ՝ «Իմ հայ գործընկերոջ հետ մենք առաջին անգամ հասանք ինչ-որ փոխըմբռնման»։ Իմ կարծիքով Հայաստանի ԱԳ նախարարը պետք է վայրկյան առաջ իր ժողովրդին բացատրեր, թե ինչ ասել է «ինչ-որ փոխըմբռնումը»։
Սրանց նմանատիպ հայտարարությունները, եթե նույն պահին չեն բացատրվում կամ հերքվում, ապա մեծ է հավանականությունը, որ հետագայում օգտագործվելու են Հայաստանի իշխանության դեմ։