Իսկ դուք կարող եք շարունակել պաշտպանել և արդարացնել:
Երևան քաղաքի 2019 թվականի բյուջեում կրճատվել են վերելակների վերանորոգման, տրանսպորտի, փողոցների լուսավորության բյուջեներն ու ավելացվել պարգևատրումների, դրամական խրախուսումների և հատուկ վճարների, արտասահմանյան գործուղումների գծով ծախսերի, աշխատակազմի մասնագիտական զարգացման ծառայությունների բյուջեները...
☑️Պարգևատրումների, դրամական խրախուսումների և հատուկ վճարների բյուջեն նախորդ տարվա 758.5 մլն-ից աճել է մինչև 1 մլրդ 991.4 մլն: Ծախսային այս հոդվածը ավելացվել է 1մլրդ 232.9 մլն դրամով:
☑️Արտասահմանյան գործուղումների գծով ծախսերի բյուջեն նախորդ տարվա 62.7 մլն դրամից աճել է մինչև 112.7 մլն: Ծախսային այս հոդվածը ավելացվել է 50 մլն դրամով:
☑️Աշխատակազմի մասնագիտական զարգացման ծառայությունների բյուջեն նախորդ տարվա 9.2 մլն դրամից աճել է մինչև 169.1 մլն: Ծախսային այս հոդվածը ավելացվել է շուրջ 160 մլն դրամով: