Յուրայինները խնդիրները այդպես չեն պարզում, Լուկաշենկոն ադրբեջանաֆիկացվել է։
Բելառուսի նախագահը ամեն գնով փորձ է կատարում Հայաստանի նկատմամբ լարված իրավիճակ ստեղել, որպեսզի այդ ամենից օգտվի Ադրբեջանը ու ադրբեջանական մամուլը։
Սկզբանական շրջանում նրա ջանքերի արդյունքում կարելի է ասել մենք կորցրեցինք ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը, որը մինչև 2020 թվականը մեր ներկայացուցիչը պետք է զբաղեցներ։ Իսկ այդ 2020 թվականից սկսած նոր Բելառուսինն էր այդ պաշտոնը։ Սակայն Ալեքսանդր Լուկաշենկո և Նուրսուլթան Նազարբաև զույգը առիթը բաց չթողեցին, որպեսզի Հայաստանի նկատմամբ «կեղտ» բռնեն։ Մեծ է հավանականությունը, որ եթե Բելառուսը և Ղազախստանը չխառնվեին այս հարցին, Հայաստանը կշարունակեր զբաղեցնել ՀԱՊԿ գլխավոր քարտուղարկի պաշտոնը։ Սակայն եղավ այն, ինչին բոլորս ականատես եղանք։
Հիմա էլ , ասուլիսի ժամանակ, կրկին փորձում է հաշիվներ պարզել Նիկոլ Փաշինյանի հետ։ Այդ ընթացքում նաև վիրավորական արտահայտություն է կատարում։ Իսկ ցանկացած երկրի ղեկավար կամ ներկայացուցիչ, եթե վիրավորում է մեր երկրի ղեկավարին կամ ներկայացուցչին, դա նշանակում է, որ այդ վիրավորանքը հենց մեր երկրին է ուղղված։ Անկախ նրանից, թե արտահայտած միտքը որքանով է ճիշտ կամ սխալ։
Բայց այս ամենի մեջ ամենահետաքրքիրը այն է, որ Լուկաշենկոն վիրավորանքի հետ միասին հայտարարում է` Нападаешь на своих, чтобы чужие поняли? Ну ты скажи, и я буду молчать: Փաստորեն ասուլիսի ժամանակ այլ պետության ներկայացուցչին վիրավորելուց հետո Լուկաշենկոն հայտարարում է, որ այդ անձի հետ ընկեր, յուրային, մեկ թիմից է։ Ընկերների մասին Լուկաշենկոն շատ սխալ կարծիք ունի։ Ընկերոջ հետ ունեցած խնդիրները նման կերպով չեն բարձրաձայնվում։