Ֆեյսբուքյան օգտատեր Անկախ Հայաստանը իր էջում գրել է․
««Աբովյանում 42-ամյա կինը լույս աշխարհ է բերել 9-րդ երեխային» սա ուրախ լուրը, հիմա տխուր՝ նրանք ապրում են վագոն տնակում։
Կարողա ինձ վառեք, կարողա ինձ բլոկեք, բայց կներեք, չի կարելի երեխա ունենալ ինքնանպատակ, չի կարելի երեխա ունենալ պռոստո ունենալու համար ու ինձ չհամոզեք, որ ձև չկա երեխա չունենալու։
Նման պայմաններում 9-րդ երեխա ունենալը, դա ոչ միայն ինքդ քեզ կրակը քցելն է, այլ նաև նորածին երեխայի ճակատագիրը հարամելը։
Չէ, ես չեմ ասում աբորտ աներ, ոչ, ես ասում եմ մինչև էտ բուն պրոցեսին հասնելը մի հատ մտածեին ու չասեք՝ ձև չկա դրա դեմը առնելու։
Չի կարելի առանց հասկանալու երեխա ունենալ կամ առանց պատասխանատվության երեխա լույս աշխարհ բերել՝ «Աստված պահի» կարգախոսով կամ սպասել, թե ով պիտի փող կամ ուտելիք բերի քո երեխայի համար։
Ու այստեղ հարցը՝ մեկ, երկու կամ՝ երրորդ երեխայի մասին չէ, ստեղ հարցը 9-րդ Կառռռլ, 9 հասկանում եք։
Եթե հնարավորություն ունես տո 18 երեխա բեր ու պահի, բայց եթե գիտես, որ քո 8 երեխաները նույնիսկ պայմաններ չունեն, եթե էտ 8 երեխայի տխուր աչքերին նայելով կարողանում ես ևս մեկին բերել ու ում աչքերը նույնպես տխուր են լինելու, ապա կներեք, էտ ծնողները իմ մոտ խղճահարություն չեն առաջացնում։
Կարճ ասած՝ երբ գիտակցում ես, որ ոչ փող ունես, ոչ տուն տեղ, ոչ էլ երեխա մեծացնելու հնարավորություն, ինքնանպատակ 9րդ երեխա /էս թիմը կարևորա/ լույս աշխարհ բերելը, ուղղակի անպատասխանատվություն է։
Հ.Գ. մեծ հույս ունեմ, որ 9-րդ երեխա ունենալու միտքը չի բխում պետության կողմից երեխայի ծննդի նպաստ ստանալու ցանկության հետ»։