Հետընտրական շրջանը շատ ավելի բուռն է ստացվում, քան նույնիսկ նախընտրականն էր: Արժանահավատության մասով ոչ մի կասկած չհարուցող ընտրություններում ժողովուրդը որոշեց ուժերի դասավորվածության հերթականությունը: Որոշները պատրաստվում են պատվով ստանձնել ժողովրդի վստահության քվեն, իսկ ահա որոշներն էլ, մանկահասակ երեխայի նման անակնկալի գալով և ուրախանալով նվիրված կոնֆետից, դեռ մի բան էլ պահանջում են ավելին:
Նախորդ ԱԺ-ում ունեինք տխրահռչակ մի քաղաքական գործիչ՝ Գևորգ Գորգիսյան: Այս անունը լսելիս վստահաբար ձեր առջև հառնում է մի տեսարան, երբ ԱԺ-ում գունավոր ծխով ազդարարվում է թավշյա հեղափոխության մեկնարկը, իսկ ազդարարողների հալալ դաշնակից ընկերը դեմոնստրատիվ քթին է տնկում թաշկինակը, դեմքին հաղորդում է բացարձակ քամահրանք, ապա նույնքան դեմոնստրատիվ լքում դահլիճը՝ ազդարարելով իր անհամաձայնությունը հեղափոխության գաղափարախոսությանը: Հստակ լուրեր կան նույնիսկ, որ այս պահվածքի համար Գորգիսյանի դեմքի վրայով մի երկու անգամ անցել էին:
«Մենք երբեք Սերժ Սարգսյանի դեմ չենք պայքարել».- Այս գլուխգործոցը ևս պատկանում է սույն լուսավոր հանճարի մտքին, որը նա արել է 2018թ. մարտի 6-ին, Ազատությանը տված հարցազրույցում: Դե ի՞նչ իմանար փոքրիկ իշխանը, որ ընդամենը 1 ամիս հետո սողունի հայացքով տեղ է աղերսելու նախկին դաշնակիցների կողքին:
Կիսաէրոտիկ հայացքով այս պատանեկիկը այլևս վաղուց դադարել է լուրջ ընկալվել հանրության կողմից:
Գորգիսյանը այս գումարման ԱԺ-ում ևս ստանալու է պատգամավորի մանդատ: Պարտավոր ենք, նրան հիշեցնել, որ այլևս երբեք չհամարձակվի ժողովրդի մասին քամահրանքով խոսել, խորհուրդ ենք տալիս այլևս երբեք չօգտագործել ժողովուրդը չպետք է թողներ այսինչի կամ այնինչի մուտքը խորհրդարան արտահայտությունը: «Ժողովուրդը իրականում պայքարի հնարավորություն ուներ ընտրություններին, և մենք տեսանք, երբ այդ պայքարը ընդամենը մի գրիչի շարժմամբ էր պայմանավորված, ժողովուրդը վարանեց ինչ-որ բան անել»:
Ժողովրդի մասին նման կարծիք ունեցող ճիճուն այսօր կրկին սպրդել է խորհրդարան հենց այդ նույն ժողովրդի շնորհիվ, և նույնիսկ դեռ աթոռին չհասած՝ արդեն սկսել է աջ ու ձախ քննադատել վերջինիս, իր հեղինակավոր կարծիքը հայտնել շատ լուրջ դեմքով:
Ժողովուրդ ջան երևի ստիպված ենք ևս մեկ անգամ ստիպել, որ սա օգտագործի իր թաշկինակը: Կիրառման վայրը կթողնենք ըստ նպատակահարմարության: