Քաղաքագետ Գագիկ Համբարյանը ֆեյսբուքի իր էջում գրում է․

Եվրոպայի լիգայի խմբային մրցաշարի վերջին տուրի «Արսենալ» - «Ղարաբաղ» հանդիպման ժամանակ Արցախի դրոշով և շապիկին Մոնթե Մելքոնյանի պատկերով երկրպագուն ներխուժել է «Էմիրեյթս» ստադիոնի խաղադաշտ...Անվտանգության աշխատակիցները նրան ամիջապես հեռացրել են խաղադաշտից...
Հայ երիտասարդի այս արարքն ուղղակի հիստեորիա է առաջացրել մեր արևելյան հարևանների մոտ...Բաքվում այնքան չեն տխրել իրենց չեմպիոնի Եվրոպայի լիգայի խմբային մրցաշարում անփառունակ ելույթներից, որքան՝ Արցախի դրոշով և շապիկին Մոնթե Մելքոնյանի պատկերով հայ երկրպագուի մարզադաշտում հայտնվելուց... Սպորտային գրեթե բոլոր խոշոր ԶԼՄ-ներն անդրադարձել են այս «միջադեպին»...


Ամենազավեշտալին ադրբեջանցիների՝ հայերին պատասխանելու փորձերն են... Այսպես, խաղից հետո տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ «Ղարաբաղ»-ի գլխավոր մարզիչը, մեկնաբանելով հայ երկրպագուի քայլը, այն անվանել է «վախկոտություն», քանի որ, ըստ Ղուրբան Ղուրբանովի, հայ երիտասարդն արարքից հետո փախել է...Շատ զարմանալի է Ղուրբանովի մեկնաբանությունները, քանի որ նրա այս տեսակետը բացահայտ հերքում են հենց ադրբեջանական ԶԼՄ-ները...Ըստ Բաքվի լրատվամիջոցների՝ հայ երկրպագուն Արցախի դրոշն ուսերին և Մոնթե Մելքոնյանի պատկերով շապիկը հագին վազել է խաղադաշտ և փորձել է մոտենալ ազերիների թիմի ավագ Ռաշադ Սադիխովին, սակայն, անվտանգության երեք աշխատակիցներ կանգնեցրել են հայ երկրպագուին և հեռացրել են դաշտից...Հետաքրքիր է՝ Ղուրբան Ղուրբանովը որտե՞ղ է այստեղ տեսել, որ հայ երիտասարդը փախել է...հայ երիտասարդին հեռացրել են և այդ մասին գրում են հենց ադրբեջանական ԶԼՄ-ները, որոնք և ակամայից բացահայտում են Ղուրբանովի պրիմիտիվ սուտը...

Ազերիներին նաև հրճվանք է պատճառել մի տեսանյութ, որտեղ քոչվոր թուրքերի մի քանի երկրպագուներ հայհոյում են Հայաստանի և Քիմ Քարդաշյանի հասցեին...Իլհամ բաբայի հոտի ներկայացուցիչներից այլ բան սպասել պետք էլ չէր...

Իսկ իրականում՝ հայ երկրպագուի արարքը ուղղակի հիստերիա է առաջացրել Ադրբեջանում, որտեղ մոռացել են իրենց պարտությունն «Արսենալ»-ից և սևեռվել են հայ երիտասարդի արարքի վրա...

Հ.Գ.«Ղարաբաղ» ապրանքանիշով թիմն Ադրբեջանում ստեղծվել է դիտմամբ, որի միջոցով պաշտոնական Բաքուն վարում է նաև հակահայկական քարոզչություն՝ մշտապես բոլորին հիշեցնելով, որ այդ թիմն, իբրև թե, հայերի կողմից գրավված Աղդամ քաղաքից է և բազմաթիվ հեքիաթներ պատմում հայերի վայրագությունների մասին, որին կուլ չեն գնացել ադրբեջանցիները և ստեղծել են չեմպիոնների թիմ ու ներկայանում են աշխարհին...Իլհամ բաբան ահռելի ֆինասներ է նաև հատկացնում այդ թիմի գովազդը աշխարհի տարբեր ԶԼՄ-ներում կազմակերպելու համար... Սակայն, ինչպես նկատեցինք, հայ երկրպագուի արարքն ամենաուժեղ հակաքարոզը կլինի «Ղարաբաղ» թիմի համար, քանի որ շատերը, հետաքրքրվելով Արցախի դրոշն ուսերին «Էմիրեյթս» մարզադաշտ վազած հայ երիտասարդով, կհետաքրքրվեն, թե ովքեր են հայերը և կծանոթանան Արցախյան հակամարտության իրական պատմության հետ...