Խմբագրված: Լուրը կարծեք թե հաստատվում է:

Փաստ չունեմ, բայց սիրտս վկայում է, որ սա տեղեկատվական սադրանք է: Ոչ թե կադրային փոփոխությունների առումով եմ ասում, այլ այս դիսկուրսը հրապարակ բերելու: Թե ում է ձեռնտու, դժվար չէ կանխատեսելը. առաջին հերթին նրան, ով երեկ լավագույն դեպքում 80 մարդ էր պաշտպանում, ով քաղաքական հարթության վրա չկարողացավ աջակիցներ ձեռք բերել ու դառնալ կոնսոլիդացիայի կենտրոն, ապա ձախողեց նաև հասակական որոշակի աջակցություն ստանալու ու գործողություններ ցրցամ տալու հարցում: Այժմ ձեռքերը աջուձախ է գցում Փաշինյանից նեղացած ազդեցիկ շրջանակներ ստեղծելու համար, գոնե Արցախում: Տեխնոլոգիան հստակ է. հրապարակ նետել այս լուրը, որը կարծեք թե պետք է ՀՀ իշխանությունների ու մասնավորապես Նիկոլ Փաշինյանի սրտով լինի, Երևանից մի փոքր հրում, որ Արցախում այդ ամենը տեղի ունենա, ու բնական դաշնակիցները կհայտնվեն... Դեռ քարոզարշավում հեչ ուրախ չէի, որ Փաշինյանը մասամբ տրվեց սադրանքին ու անորոշություն է առաջացել Երևանի ու Ստեփանակերտի միջև: Չգիտեմ, թե Փաշինյանի շրջապատն ինչ է հուշում կամ ինչ է անում նա կամ պատրաստվում անել, բայց խաղուպար վիճակ չէ: Այսօր էլ Ֆակտորին տրված հարցազրուցում ակնարկել եմ ռիսկերի մասին....
Լավ կլինի, որ ոչ մեկ չտրվի սադրանքին....

HRAPARAK.AM
 
Լուրեր են պտտվում, որ Արցախում կադրային փոփոխություններ են տեղի ունեցել։ Աշխատանքից ազատվել է Արցախի Պաշտպանության բանակի հրամանատար Լևոն Մնացականյանը։ Նրա փոխա...