«Տեր Վահրամ քահանան Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից եկել էր Մատենադարան՝ փոխանցելու Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ. Ամենայն Հայոց Կաթողիկոսի հորդորը՝ դադարեցնելու հացադուլը և լծվելու ստեղծագործական աշխատանքի։ Երախտապարտ եմ»,- այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ռեժիսոր Հովհաննես Գալստյանը։
Հիշեցնենք, որ ռեժիսորը 9 օր հացադուլ էր հայտարարել, որի պատճառը 2019 թվականի փետրվարին նախատեսված «Տատիկիս վարսերը» հայ-բուլղարա-գերմանական կինոնախագծի մեծ էկրաններ բարձրանալն է, որի ֆինանսավորումը վերջերս Ազգային կինոկենտրոնն արգելափակել է: