Իրանի արտաքին գործերի նախարարությունը ողջունել է Հայաստանում անցկացված խորհրդարանական ընտրությունները՝ դրանք որակելով որպես ՀՀ-ում իրականացվող ժողովրդավարական փոփոխությունների օրինակ: 
ԻԻՀ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Բահրամ Ղասեմին հույս է հայտնել, որ նոր կառավարության ձևավորումից հետո Իրանի և Հայաստանի հարաբերություններն ավելի կխորանան և կընդլայնվեն: