Նոր Հայաստանին, նոր իշխանությանը, անձամբ Նիկոլ Փաշինյանին ու ՀՀ քաղաքացիներին լավ և մաքուր ընդդիմադիր ուժ է հարկավոր։ Այդ ուժը սկզբնական շրջանում պետք է ձևավորվի ԱԺ շենքից դուրս, խելոք և գրագետ պահաջների ու հարցերի արդյունքում։
Աշխարհի ցանկացած իշխանություն դատապարտված է անգործության, եթե չունի նորմալ ու պահանջատեր ընդդիմություն։ Իհարկե այդ ընդդիմությունը չպետքա լինի նախկին իշխանությունը, դա բացառված է, քանի որ այս պահին գոնե իրենք իրավունք չունեն որևէ բան պահանջելու։
Իսկ Փաշինյանին լավ ընդդիմություն հարկավոր է նրա համար, որպեսզի իր թիմի ներկայացուցիչները իրենց կաբինետներում չփորձեն աչք կպցնել ու օրը 24 ժամ աշխատեն, որպեսզի որևէ սխալ քայլ թույլ չտան։ Սա է պետության զարգացմանը տանում կարևոր ճանապարհներից մեկը։