1988թ. դեկտեմբերի 7-ին Հայաստանի հյուսիսային շրջաններին պատուհասած ողբերգությունը 30 տարի անց էլ աննկարագրելի ծանր հիշողություններ է արթնացնում:

Փառք Աստծո, որ մեր ժողովուրդը կարողացավ վերապրել այս ողբերգությունը եւ ճանապարհ հարթել դեպի ապագա` լեցուն հույսով ու հնարավորություններով: Մեր հարգանքի տուրքն ենք մատուցում բոլոր նրանց հիշատակին, ովքեր զոհ գնացին աղետին: Մենք հիշում ենք մեր հայրենակիցներին ու այն դժվարությունները, որ հաղթահարել ենք ազգովի:

Այդ դժվարությունները ավելի են ամրացնում մեզ՝ հաստատակամ շարունակելու անկախ Հայաստանի եւ հարություն առած մեր ժողովրդի ներկայությունը պատմության հարատև ընթացքում: Թող Աստծո օրհնությունն ու առաջնորդությունը մեզ ուղեկից լինի՝ ոտքի կանգնելու և զորանալու ամենայն ժամ:

 

 

 

На данном изображении может находиться: люди стоят, цветок, дерево, растение и на улице

На данном изображении может находиться: 1 человек, стоит, небо, дерево, на улице и природа

 

 

На данном изображении может находиться: 3 человека, люди стоят, борода и на улице

 

 

 

 

На данном изображении может находиться: 1 человек, стоит и на улице