Այն ամենը ինչ պետք է ասել երկրում «փոխված իրավիճակի» մասին
«Իմ քայլը» դաշինքը, որը նույնն է թե Նիկոլ Փաշինյանը նախընտրական քարոզարշավին ծախսել է 600 միլիոն ՀՀ դրամ: 600 միլիոն ՀՀ դրամը հավասար է 1,234,567.9 ԱՄՆ դոլարի
Նախընտարական քարոզարշավը տևել է 12 օր, հետևաբար Նիկոլ Փաշինյանն իր թիմով (ժողովրդի թեկնածուն, ժողովրդի իշխանությունը) մեկ օրվա համար ծախսել է 103 հազար դոլար:
Համեմատության համար ասեմ` ՀՀԿ-ն 2012 թվականի քարոզարշավին ծախսել է 57 միլիոն դրամ, իսկ 2017-ին ՀՀԿ-ն ծախսել է 97 միլիոն դրամ:
Նույն Նիկոլ Փաշինյանը երկու այլ կուսակցությունների հետ միասին շուրջ մեկ ու կես տարի տեղի ունեցած ԱԺ ընտրությունների քարոզարշավին ծախսել են 7 միլիոն դրամ:
Այսինքն Նիկոլ Փաշինյանն այս քարոզարշավին ծախսել է ՀՀԿ-ի իշխանության տարիներին ծախսած գումարի շուրջ վեցապատիկ ավելին, իսկ իր ընդդիմության եղած տարիներից ՀԱՐՅՈՒՐԱՊԱՏԻԿ ավելին:
Պատկերացնում ե՞ք Փաշինյանը անգամ էս համատեքստում տվեց անցավ ՀՀԿ-ին ու ամենակարևոր հարցը «որտեղից կուտակվեց էդ չափերի գումարները»: Աչքիս գործարարները էս անգամ «չամադաններով գումարները Բ26 տանելու» փոխարեն տարել են ՔՊ գրասենյակ, կամ էլ պետք ա պաշտոնապես հերքվի էս թիվը, իսկ, եթե իրականություն ա պետք ա հիմնավորվի դրանց գոյացման օրինականությունն ու բացահայտվի հանգանակողների ով լինելն ու նրանց եկամուտները: Էս ամենամեծ աբսուրդն ա. թե բա` 600 միլիոն դրամ