Վերջին գաղտնալսման մասին կարող եմ ասել միայն մի բան։ Համոզված եմ, որ կան սահմաններ, որոնք չի կարելի անցնել։ Երբ այսպիսի արարք արվում է պետական բարձրաստիճան պաշտոնյաների հանդեպ, դա արդեն պետական դավաճանության տարրեր է իր մեջ կրում։
Գիտեմ` ինչ կասեք և կհակադարձեք, սակայն բնավ գաղտնալսված խոսակցության բովանդակային մասը չեմ քննարկում, դա առանձին խորը վերլուծելու թեմա է։
Ինչևէ, ո՞ւմ է ձեռնտու այսօր Վանեցյանին «պադստավկա» անել, և դա՝ այն պարագայում, որ ԱԱԾ-ն վերջապես կատարում է մի ահռելի ծավալի աշխատանք։ Իրավունք չունեմ ոչ ոքի մատնանշելու, բայց համոզված եմ, որ գաղտնալսումները հրապարակելու նպատակներից մեկն էր Վանեցյանին խաղից դուրս մղելը։ Հետևությունները թողնում եմ ձեզ։