Քաղաքական կարիերայի վերաբերյալ Մարուքյանի պատկերացումները պատրանք են

Քաղաքական համակարգի շրջանակներում քաղաքական կուսակցությունների գործունեությունն ու դրա վրա ազդեցության մակարդակը միշտ էլ արտահայտվել է ընտրություններից հետո: Թե որքան ներկայացվածություն կունենա քաղաքական ուժը քաղաքական համակարգում, կախված է միմիայն հանրության վստահությունից: Այս համատեքստում էլ ցանկանում ենք անդրադառնալ Էդմոն Մարուքյանի երեկ ու այսօր ևս լրատվականներից մեկի հետ հարցուպատասխանի ժամանակ հնչեցրած մտքին, որ եթե ԲՀԿ-ն նախորդ խորհրդարանական ընտրություններին չմասնակցեր ընտրություններին, իրենք կլինեին երկրորդ ուժը:


Մարուքյանի անհսկանալի տրամաբանության շարունակությունը կլինի այն, որ ոչ մի քանաղաքական ուժ չկմասնակցեր ընտրություններին և նրանք դառնաին առաջին քաղաքական ուժը: Սա Էդմոնի աբսուրդային հայտարարությունների մի փոքր մասն է միայն: Իրականում նա երեկվա մեծ քաղաքական դեբատի ժամանակ, շատ ավելի հեռուն գնաց, փորձեց հավելյալ դիվիդենտներ շահել, բայց բոլորովին այլ իրավիճակ ստեղծվեց: Փորձելով Հռոմի Պապից ավելի կաթոլիկ երևալ, Մարուքյանը ամեն կերպ ջանում էր տպավորություն ստեղձել իր անձի շուրջ, թե իբր հանրության կողմից ամենաընդունված, կլասիկ քաղաքական գործիչներից է: Սակայն դեբատի վերջնամասում պարզ դարձավ, որ Մարուքյանի քաղաքական անցյալն ու ներկան, բավականին մշուշոտ է և լի խորթուբորթություններով: Դե մեծ հաշվով Մարուքյանին այլ բան չի մնում քան հեղափոխության օրերին իր անընդունելի վարքագիծն ինչ-որ կերպ արդարացնելը, չէ որ նա այդ օրերին աչքի ընկավ ընդգծված, հեղափոխության ընթացքը խոչընդոտելու դրսևորմամբ, ինչն էլ ուղիղ համեմատական է նրա նկատմամբ հանրության անվստահության աստիճանին:

 
Արդարության համար նշենք, որ մինչև երեկվա այդ հայտնի բանավեճը, Մարուքյանն իրեն հատուկ մանիպուլացիաների միջոցով, ինչ-որ կերպ հաջողացրել էր իր վրայից «քերել» այդ հակահասարակական տրամադրություների պիտակը, բայց քաղաքական անկուշտությունն արկածախնդրության դրդեց նրան և Էդմոնը կրկին վարքաբեկված հեղինակությամբ հայտնվեց կոտրված տաշտակի առաջ: Քանի որ թեման շատ ավելի լուրջ է, քան Մարուքյաննն է պատկերացնում, խորհուրդ ենք տալիս ընդհանրապես չարծարծել այն, ինչ կատարվեց երեկ, հակառակ պարագայում ընդամենը 3 տարվա քաղաքական կարիերա ձևավորած և ոչ մի նշանակալի գործողությամբ աչքի չընկած Էդմոն Մարուքյանի կարիերայի ավարտը, կարձանագրվի դեկտեմբերի 9-ի ընտրություններից հետո:

 

Հ.Գ. «Մեր քաղաքական հովանավորը ժողովուրդն է». Էդմոն Մարուքյան
Էհ~, Գևորգի ականջը կանչի, հիմա ոնց է հիասթափվել այս երախտամոռից, էլ չխոսենք Մարուքյանին որպես քաղաքական «պռոյեկտ» խորհրդարան ներմուծած անձանց հիասթափության մասին: