ՀՅԴ կուսակցության պատգամավորի թեկնածու Իշխան Սաղաթելյանն իր քարոզարշավի ժամանակ նշել է.
«Այս պահի դրությամբ ունեմ լուրջ մտահոգություն,քանի որ այն մարդիկ ովքեր մեկ ու կես տարի առաջ փրփուրները բերաններին գովերգում էին նախկին իշխանություններին, նախկին իշխանությունների թեկնածուների համար քվե էին հավաքում, արդեն նույն շապիկով, նույն դեմքով, նույն պրիչոսկով սկսել են նույն գործը այսօրվա իշխանությունների ռեյտինգային թեկնածուների համար անել:Եթե այս մարդիկ են որոշելու ընտրության արդյունքները՝ ուրեմն լավ չի:
Որոշ ռեյտինգային թեկնածուներ հիշել են իրենց մարզը, հայրենի գյուղը, ընկերներին, կուրսեցիներին, նրանց պրոբլեմները և խնդիրները: Ո՞ւր էիք մինչև հիմա: Ես ուզում եմ՝ լինի ազատ մրցակցություն: Արդեն դպրոցի տնօրենները, բժիշկները, համայնքի ղեկավարները՝ զանգում ես՝ հեռախոս չեն վերցնում: Եթե սենց ենք ընտրություն անելու, սա լավ բան չի, ուրեմն բան չի փոխվել»: