Ինչպես տեղեկացնում է life.ru կայքը, ԱՄՆ 41-րդ նախագահ Ջորջ Բուշի մահից հետո նրա հավատարիմ շունը չի հեռանում տիրոջ դագաղի կողքից: Շան անունը Սալլի է,նա ունի ինստագրամում իր անձնական էջը. այնտեղ հրապարակվել է լուսանկար, որտեղ Սալլին պառկած է Բուշի դագաղի կողքին:
Շունը եղել է օգնական և լավ ընկեր 94-ամյա Բուշի համար, սկսած այս տարվա սկզբից, երբ մահացավ Բուշի կինը:
«Ցավոտ կլինի բաժանվել Սալլիից, սակայն նա պետք է հուղարկավորությունից հետո վերադառնա ծերանոց, որպեսզի օգնի այնտեղ գտնվող մեծահասակներին»,-նշել է Ջորջ Բուշ կրտսերը: