Եթե ձեզ թվում է, որ 200,000 դոլարանոց տոնածառն է ճոխություն, ապա խորհուրդ եմ տալիս նույնիսկ չկարդալ նոր ճոպանուղի կառուցելու մասին Երևանի քաղաքապետարանի հայտարարությունը: Ավելին՝ էս ստատուսն էլ մի շարունակեք կարդալ: Դեմից զգուշացնում եմ:
Ուրեմն նախկինում Երևանում եղել է ճոպանուղի, որը փակվել է 2004 թվականին, քանի որ դրանից պաշտոնապես օրական 500 հոգի էին օգտվում (իրականում էդքան էլ չկար): Քանի որ օգտվողները շատ քիչ էին, հերթական վթարի ժամանակ որորշվեց անիմաստ չվերանորոգել ճոպանուղին: Պարզ է, որ եթե այդ բիզնեսը շահավետ լիներ, այն առնվազն կմասնավորեցվեր:
Հիմք ընդունելով նախորդ ճոպանուղու «փառավոր» անցյալը՝ Երևանի նոր քաղաքային իշխանությունները ուզում են սարքեն նորը ու շատ ավելի երկարը (ըստ այդմ շատ ավելի թանկը): Նրանք պնդում են, որ կա ներդրող, ով ցանկանում է 20 միլիոն դոլար ներդնել և այդ ներդրման համար հինգ հնարավոր տարբերակ են նախատեսում: Հինգն էլ առանձնանում են նրանով, որ պիտի տեղակայվեն Երևանի ամեն, ԱՄԵՆԱ-ԱՄԵՆԱ թանկ անշարժ գույք հանդիսացող տարածքներում: Ծրագրից հայտնի միակ այլ ցուցանիշը կառուցվելիք ճոպանուղու տարողունակություն է, ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ՝ սպասվող ուղևորահոսքը չէ, այլ զուտ տարողունակությունը:
Քանի որ այս կարգի պրոյեկտները հազվադեպ են շահութաբեր լինում, կարելի է ակնկալել, որ սա հերթական «Նյու-Վասյուկի» ծրագիրն է: Մի ներդրող եկել, խոստացել է, որ 20 միլիոն փող է բերելու, այդ խոստման տակ իրեն այդ ԱՄԵՆԱ թանկ տարածքները տալու են, նա դրանք սեփականաշնորհելու է: Ինչոր ժամանակ անց պարզվելու է, որ ճոպանուղին հնարավոր չէ կառուցել, որտև ոչ էդքան քաղաքացի կա, ոչ էլ՝ տուրիստ: Մի ինչոր ժամանակ անց էլ այդ տարածքներում ինչոր օբեկտ կամ բարձրահարկ շենք կհայտնվի: Որ հասկանաք, որ տարածքների մասին ա խոսքը, մի քանի օրինակ բերեմ քաղաքապետարանի առաջարկից՝ Կոմիտասի անվան պուրակ, Հաղթանակի այգի, Մաշտոցի պողոտա, Թումանյանի պուրակ, Օղակաձև այգի ու տենց...
Մինչդեռ նույն 20 միլիոնով կարելի է մոտ հազար հատ թափ թազա, յուղը վրեն միկրոավտոբուս առնել: Ու եթե հանկարծ վերոհիշյալ սխեման ձեր մոտ կասկած առաջացնի, հիշեք, որ փոխվարչապետ Ավինյանը 285-340 միլիոն դոլար ներդրում բերելու հուշագիր է ստորագրել օրեկան 15 հազար դրամ շրջանառություն ունեցող հիմնարկի հետ, իսկ Մանվելի տուշոնկեքը մինչև հիմա ման են գալիս:
Հ.Գ. հերթական Փաշիստները գալու են գրեն՝ «incu eg pnovum, spaseq u ktesneq», իսկ մի քանի տարի անց նույն մարդիկ գրելու են «keran, talanecin»: Որտև պրիդուրոկների թվով մենք համաշխարհային ռեկորդներ ենք սահմանում: