Ադրբեջանի Գյանջա/Գանձակ քաղաքում տեղի ունեցած դեպքերի քննությունը դեռ շարունակվում է։ Քաղաքի ղեկավարի նկատմամբ հուլիսի 3-ին կատարվել էր մահափորձ, որից հետո մահափորձ կատարող անձը սպանվել էր։ Այս ամենից հետո քաղաքում ցույցեր էր սկսվել, որի ընթացքում սպանվել էին նաև 2 ոստիկաններ։ Դրանից հետո Ադրբեջանի ԱԱԾ հատուկ նշանակության զորքերը Մադաթ Գուլիևի հրամանով անցել էին հատուկ գործողությունների ու այդ ընթացքում մի շարք ակտիվիստներ սպանվեցին, որոշները անհետ կորան։
Հիմա, այն անձինք, որոնց բախտը բերել է ու ողջ են` մնացել կանգնում են դատարանի առաջ։ Մադաթ Գուլիևի հայտարարության համաձայն դեռ 60 հոգի ձերբակալված կա այդ գործի շրջանակներում։
«Գյանջայի գործով» ձերբակալված անձանց հարազատները հայտնում են, որ գործը քննվում է շատ մութ հանգամանքներում, ձերբակալված անձանց ադրբեջանական ուժային կառույցները ճնշումների են ենթարկում։