Ես հասկանում եմ, որ բավականին դժվար է ռեալ որևէ քայլերից խոսել։ Վանո Սիրադեղյանը այս խնդրի մասին հրաշալի տողեր ունի գրած, որոնք դեռ տարիներ շարունակ ակտուալ են մնալու։
«Հայը պատմական հայրենիքը գերադասում է իրական հայրենիքից: Գերադասում է, քանզի պատմական հայրենիքը խնամք չի պահանջում: Այդ հայրենիքը տուրք չի պահանջում, քրտինք չի պահանջում, պաշտպանության կարիք չունի: Եվ այդ հայրենիքի հմայքն այն է, որ այնտեղ ապրելը պարտադիր չէ»:
Ու հենց սա է այն պատճառների հիմքը, որ նախընտրական քարոզարշավը մոտենում է ավարտին, սակայն բոլոր թեկնածուները քամիներ են անում, ոչ մեկ իրական որևէ նպատակի մասին չի խոսում, ոչ մեկ որևէ իրական խոստում չի տալիս։ Երևանի կենտրոնում, մարզերի ամենահեռավոր գյուղում կանգնում ու խոսում են Արցախի հարցի, նախկինների հանցագործության, նրանք էլ ներկաների անիմաստ խոստումների հին ու նոր խոստումների, միմյանց հակասությունների մասին։
Բայց դրա փոխարեն երևանցին ցանկանում է լսել իր քաղաքին վերաբերվող խնդիրների լուծման մասին խոստումներ, մարզի բնակիչները ցանկանում են գոնե սկզբի համար նորմալ ճանապարհ ունենան, որպեսզի հետո լուծեն Արցախի հարցը, թալանված ժողովուրդը ցանկանում է ճաղերի հետևում տեսնել թալանչիներին ու հույս է փայփայում, որ գոնե մի օր այդ փողերը հետ կգան, բայց ոչ պետությանը տրվող նվերի տեսքով, այն էլ թալանածի մի մասը։ Մյուսներից էլ ընդհանրապես որևէ բան չի ցանկանում լսել, որովհետև մյուսները դեռ մինիմում մի 10 տարի նորմալ խոստում տալ չեն կարողանալու, դեռ մի 10 տարի ամեն օր քննարկելու են, թե ով ինչ ասեց ու ով ինչը չկարողացավ անել, ով որտեղ ձախողեց և այլն։
Տարիներ առաջ կրկին ընդդիմություն-իշխանություն բանավեճին ուշադրություն դարձրեցի ու ի՞նչ պարզվեց։ Ամբողջ վեճը կարելի է ներկայացնել երկու տողոց
Ընդդիմություն - դուք՝ իշխանության ներկայացուցիչներդ, բանակում չեք ծառայել։
Իշխանություն - Այո, բայց դուք էլ բանակում չեք ծառայել։
Հիմա սցենարը փոխվելա․
Իշխանություն - Դուք, թալանչի հանցագործներ եք։
Ընդդիմություն - Հա, դուք էլ անգրագետ անփորձ կադրեր եք։
Տղերք, իսկ մեր մասին հեչ բան չունե՞ք ասելու։