ՀՀ ղեկավարների որդիների՝ պարտադիր կերպով Արցախում զինվորական ծառայություն անցնելու խնդրին իմաստ կունենա անդրադառնալ ավելի ուշ՝ այն չի կարելի դարձնել ընթացիկ կարճաժամկետ քաղաքական իրավիճակի համատեքստում լուրջ քննարկման թեմա: ՀՀ գործող ղեկավարների որդիների զինվորական ծառայության հարցը պետք է պետականորեն կանոնակարգվի՝ ելնելով ՀՀ պետական անվտանգության շահերից բխող առաջնահերթություններից: Մի խոսքով՝ սա լուրջ խնդիր է, որը պետք է դիտարկվի ոչ թե անձնական նախասիրությունների, այլ իրական նպատակահարմարության տեսանկյունից: