Վրաստանի նորընտիր նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հայտարարել է, որ չի փոխելու իր երկրի արտաքին քաղաքական ուղղվածությունը դեպի Արևմուտք և խոստացել է Վրաստանն առավելագույնս մոտեցնել Եվրամիությանը: Զուրաբիշվիլիի համար կարևորագույն գերակայություններից մեկը Եվրամիությանն ինտեգրվելն Է:
Այդ մասին նա հայտարարել Է Euronews հեռուստաալիքին տված հարցազրույցում. «Ինձ Վրաստանի նախագահի պաշտոնում ընտրել են այն երկրի բնակիչները, որի համար շատ կարևոր Է վերադարձը եվրոպական ընտանիք եւ եվրոպական ինտեգրացումը: Պաշտոնավարման ընթացքում ես իմ ողջ փորձը կօգտագործեմ այն բանի համար, որ Վրաստանն առավելագույնս մոտենա Եվրամիությանը կամ դառնա ԵՄ-ի անդամ»:
Իսկ BBC-ի հետ հարցազրույցում Սալոմե Զուրաբիշվիլին հայտարարել է, որ Ռուսաստանի հետ համագործակցության հնարավորություն առայժմ դեռ չի տեսնում: Նա ընդգծել է, որ Վրաստանը' «Արևմուտք է և Եվրոպա, և եթե Արևմուտքը՝ ի դեմս Եվրոպայի և Ամերիկայի, երկխոսություն սկսի Ռուսաստանի հետ, ապա այդ դեպքում Վրաստանն էլ ետ չի մնա այդ ընդհանուր գործընթացից»: