Ի՞նչ է սա: Ու՞ր է այս «տեղեկատվության» հղումը, աղբյուրը: Լավ, հղումը մի կողմ, ի՞նչ դժվար էր «Փաշինյանի բացակայությունը պատճառաբանվելու է նրա արձակուրդում գտնվելով» նախադասությունը գրելուց առաջ մտնել կառավարության e-gov կայքէջի «վարչապետի որոշումներ» բաժին և տեսնել, որ վարչապետի արձակուրդը տևելու է մինչև դեկտեմբերի 5-ը կամ եթե դա դժվար է՝ ուղղակի զանգահարել ինձ: Կային ժամանակներ, երբ նման «տեղեկություններ» տարածելու համար գոնե հարցական նշաններ էին օգտագործվում:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցելու է դեկտեմբերի 6-ին Սանկտ Պետերբուրգում կայանալիք ԵԱՏՄ բարձրագույն տնտեսական խորհրդի նիստի աշխատանքներին:
Կից նյութն՝ այստեղ