Ադրբեջանը այսքան տարիների ընթացքում ինչպես համով տոլմա սարքել չսովորեց, այնպես էլ քոչարի պարել չի սովորելու։ Դրանց սարքած տոլման կարծես ծտի կեր լինի՝ փոքրիկ տերևներ, մեջը շատ քիչ միս, շատ պինդ փաթաթած։ Մեր սեղաններին դրված տոլման ամբողջությամբ այլ հոտ ու համ ունի։
Բայց մեկա դա չի արդարացնում մեր կողմից նման աչք փակոցին, որովհետև որոշ նախարարներ շատ խիստ զբաղված են քարոզարշավով, դե նույնիսկ եթե զբաղված էլ չլինեին մեկա չեմ կարծում, որ որևէ լուրջ ազդեցություն կարող էին ունենալ այն հարցի վրա, որ ՅՈՒՆԵՍԿՈ-ն քոչարի պարը համարեց ադրբեջանական։
Իսկ այսքան տարիների ընթացքում մեր կողմից ստեղծած տարբեր ուտելիքների, պարերի կամ այլ բաների համար մենք քանի անգամ ենք դիմել ՅՈՒՆԵՍԿՈ-ին։ Ինչի՞ համար ենք մենք այդպես անուշադրության մատնում մեր պատմությունը, լավ իմանալով, որ հարևան երկիրը գող ու թալանչի է, այդ ճանապարհին չի խնայում նույնիսկ մշակույթը։
Այո, մինչև մենք տեր չկանգնենք մեր պատմությանը, հավատացեք միշտ էլ գողանալու են ու իրենցով անեն։