Նախօրեին Վրաստանում կայացած նախագահական ընտրությունների արդյունքում այդ երկրում ընտրվեց առաջին կին նախագահը՝ Սալոմե Զուրաբիշվիլին, որն աննախադեպ է մեր տարածաշրջանի համար: Մինչդեռ ինչն է կարևոր՝ իշխող կուսակցության աջակցությունը վայելող թեկնածուի հաղթանակը հնարավոր եղավ տարատեսակ և բազմաթիվ ընտրախախտումների արդյունքում՝ վարչական ռեսուրսի կիրառում, ընտրակաշառք, տարաբնույթ միջամտություններ և այլն: Մի շարք փորձագիտական գնահատականներով՝ Վրաստանի նախագահի ընտրությունները որակապես զիջում են այդ երկրում նախկինում տեղի ունեցած ընտրական գործընթացներին:
Դեկտեմբերի 9-ին Հայաստանում անցկացվելիք խորհրդարանական ընտրությունների կազմակերպման մակարդակով, որակով մեր երկիրն ունի իրական հնարավորություն տարածաշրջանում ծավալվող ժողովրդավարական գործընթացների համատեքստում այս ուղղությամբ ևս իր խոսքն ասելու, որը հերթական քայլը կլինի Հարավային Կովկասում ամենաժողովրդավարական երկրի դիրքին հասնելու նպատակն առարկայացնելու ճանապարհին: