ՌԴ նախագահ Վ․ Պուտինը երեկ՝ ս․թ․նոյեմբերի 28-ին, վավերացրել է ԵԱՏՄ-ի և ԻԻՀ միջև ազատ առևտրի գոտու ստեղծմանը վերաբերող ժամանակավոր համաձայնագիրը։

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ՀՀ-ն ԵԱՏՄ անդամ է և Մեղրիում ԻԻՀ հետ ունի ազատ առևտրի տնտեսական գոտի (ԱԱՏԳ), ապա, վերջապես, կարելի է ու պետք է լիարժեքորեն կյանքի կոչել այդ ԱԱՏԳ հնարավորությունները և վերբալ մակարդակից տեղափոխվել գործնական ու առաջարկել մեր հնարավորությունները, որոնք, հավատացեք, քիչ չեն։

Պետք է հասկանալ և ընդունել, որ ԵԱՏՄ-ն ՀՀ տնտեսությունը զարգացնելու համար հրաշալի հարթակ է և, ներկա աշխարհաքաղաքական բարդագույն պայմաններում, չօգտվել այդ հարթակի ընձեռած հնարավորություններից, ըստ իս, Հայաստանի համար մե՜ծ ճոխություն կլինի։

Եվ ընդհանրապես, Հայաստանի Հանրապետությունը ոչ միայն անպայմանորեն պետք է առավելագույնս օգտվի ԵԱՏՄ-ի ընձեռած հանարավորություննեից, այլև, այսպես ասած, պետք է կարողանա «քերել» ամեն տեղից ու ամեն ինչից, պետք է կարողանանք, ի վերջո, գեներալիզացնել ու տեր կանգնել «քարից հաց քամողի» պատկերավոր մակդիրին։