ՀՀ նախկին ՊՆ տեղակալ Արտակ Զաքարյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«Արցախյան ազատամարտը չի կարող համեմատվել որևէ այլ իրադարձության հետ: Այն մեր համազգային հպարտությունն է, մեր ոգին, մեր միասնականությունը, մեր ապագան, մեր ոգեկոչումը: Իշխանափոխությունը ավելի վեր դասել Հայ ժողովրդի պատմական հաղթանակից, նշանակում է ստվերել հաղթանակ կերպած բազում նահատակների հիշատակը, ազատամարտի տղաների սուրբ գործը, նշանակում է անհարգալից վերաբերմունք այսօր սահմանին կանգնած սպաների ու զինվորների անուրանալի առաքելության նկատմամաբ:
Բնականաբար կան մարդիկ, ովքեր շատ են ոգևորվել կատարված իշխանափոխությունով: Եվ ի՞նչ է ստացվում, որ ավտոբուսի տակ պառկածները, թմբուկ զարկողները, սոցիալական ցանցերում հայհոյանքներ տարածողները ավելի մե՞ծ հերոսներ են: Չի՛ կարող նման բան լինել: Հանուն ձայներ հավաքելու չի՛ կարելի աղավաղել արժեքները, հատկապես սուրբ արժեքները»: