Հետաքրքիր քաղաքական PR արշավ ընտրեցին ՀՀԿ-ականները։ Փաստացի Սև ու սպիտակով նրանք հայտարարեցին, որ ներկա իշխանության միակ ընդդիմադիր ուժն իրենք են։
Դա է վկայում նաև իրենց քարոզչական տեսահոլովակը, որը ևս հստակ տարանջատում է, որ քաղաքական դաշտում այս պահին պայքարի մեջ են «Իմ քայլ» դաշինքը և ՀՀԿ-ն։
Առհասարակ գունային PR քարոզները վիզուալիզացիայի տեսանկյունից ավելի գործուն են։ Այս դեպքում մարդիկ սևն ընկալելու են, որպես սխալներն ընդունած քաղաքական ուժի գույն։
Այս գունային պայքարում նաև հստակեցվում է իշխանություն ընդդիմություն գիծը և մարդկանց մի հատված սա ընկալելու է, որպես երկրում առողջ ընդդիմություն ունենալու նախադրյալ։