Պատգամավորի դաշնակցական թեկնածու, նախկին գյուղնախարար Արթուր Խաչատրյանն իր ֆեյսբուքյան էջում «սքրին-շոթ» է տեղադրել հետևյալ գրառումով․ «Իմ Քայլի» թեկնածուն իմ էջի վրա, իմ հարցազրույցի տակ, իր գովազդն է դրել: Երևի մարդը գիտակցել է, որ իմ դիտումների քանակը մեծ է, որոշել է առիթից օգտվել»։
Նշենք, որ գյուղատնտեսության նախկին նախարար Արթուր Խաչատրյանը առաջադրվել է Արաբկիր վարչական շրջանում, իսկ «Իմ Քայլ»-ի թեկնածուն՝ Գեղարքունիքի ընտրատարածքում։