Նիկոլ Փաշինյանը և Ռոբերտ Քոչարյանը ներկա կգտնվեն «Լազարևյան ակումբի» առաջին լիագումար նիստին:
Փաստորեն նոյեմբերի 30-ին և դեկտեմբերի 1-ին Երևանում տեղի է ունենալու ՌԴ Պետդումայի պատգամավոր Կոնստանտին Զատուլինի նախաձեռնությամբ ստեղծված «Լազարևյան ակումբի» առաջին լիագումար նիստը:
Նիստին մասնակցելու հրավեր է ուղարկվել ՀՀ վարչապետի պաշտոնակատարին, ՀՀ նախագահին և ՀՀ երկրորդ նախագահին։ Չնայած այն հանգամանքին, որ Նիկոլ Փաշինյանը արձակուրդի մեջ է, հավանական է, որ այդ նիստին նա կմասնակցի ու փաստորեն առաջին անգամ Քոչարյանի հետ նրանք պաշտոնապես կնստեն մեկ ընդհանուր սեղանի մոտ, որտեղ քննարկվելու է ղարաբաղյան հարցի կարգավորումը։
Դեկտեմբերի 1-ի նսիտը ամբողջությամբ նվիրված է լինելու ղարաբաղյան հարցի կարգավորման հեռանկարին և առկա մարտահրավերներին: Քոչարյանը արդեն հայտարարել է, որ ելույթ է ունենալու ամսի 1-ին։ Փաշինյանի բացակայության դեպքում նիստի ներկա կգտնվի Արարատ Միրզոյանը։
Իմ կարծիքով շատ հետաքրքիր նիստ է լինելու։