Ինչպես բոլոր PR արշավների ժամանակ, այնպես էլ քաղաքական Pr-ի մեջ կա SPAM հասկացությունը։ Հիմա «Իմ քայլ» դաշինքի քաղաքական Pr-ի մասնագետները պետք է Նիկոլ Փաշինյանին զգուշացնեն, որ «պատերին տալ, ասֆալտին փռել» և նմանատիպ արտահայտություններն արդեն SPAM-ի են տանում քարոզարշավը։
Փաստացի այդպես էլ չամփոփված 100 օրյակից հետո վարչապետի պաշտոնակատարի հռետորաբանությունը որևէ փոփոխության չի ենթարկվել, ժեստիկուլացիան և իմիջը նույնն է մնացել։
Հաշվի առնելով, որ մրցակից քաղաքական ուժերը նոր քաղտեխնոլոգիաներ են կիրառում՝ վստահ կարող ենք ասել, որ «Իմ Քայլը» նմանօրինակ արշավով ձայներ է կորցնելու։