Եթե Նիկոլը արձակուրդ է վերցնում (ինչի մասին հայտարարել է) դա նշանակում է, որ դեկտեմբերի 6-ին ՀՀ-ն ՀԱՊԿ-ում կներկայացնի Նախագահ Արմեն Սարգսյանը: Ինչն էլ նշանակում է, որ Նիկոլը իրոք հասկացավ, որ, մեղմ ասած, ոչ դիվանագիտորեն է իրեն պահել հրապարակային հայտարարություններում և դեկտեմբերի 6-ին Սանկտ Պետերբուրգում իր ներկայությունը կարող է տխուր վերջաբան ունենալ թե՛ ՀՀ-ի, թե՛ իր քաղաքական կարիերայի համար:
Մեզ միայն մնում է հուսալ, որ նախագահ Սարգսյանը կկարողանա Նիկոլի եփած ճաշը մարսել:
Հ.Գ. Ի դեպ, իմացած եղեք, որ Նիկոլի արձակուրդ գնալը ԲԱՑԱՌԱՊԵՍ պայմանավորված է ՀԱՊԿ համաժողովից «պատվով խուսափելու» հեռանկարով, իսկ «ընտրարշավին արձակուրդում լինելու» լոլոները ՔՊ շարքային անդամների ու էն 800.000 պոռտաբույծների համար նախատեսված էժան կուտ : Մեկ էլ, հավատացեք, որ Նիկոլի չգնալը միայն դրական է ազդելու ՀՀ-ի վրա ու սա լավագույն տարբերակն է այս պարագայում: